02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վարչապետի «կանտրոլի» տակ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ՀՀԿ-ի քարոզարշավի շրջանակներում այսօր Տավուշի մարզում է: Դիլիջան քաղաքում ընտրողների հետ հանդիպումը, ինչպես և նախկինները վարչապետը նախընտրեց սկսել հարցուպատասխանով:

Ներկա կանանցից մեկը նախ հետաքրքրվեց, թե արդյոք վարչապետն ինքն է ստանում բոլոր այն նամակները, որ իրեն են ուղղվում: Վարչապետն էլ ասաց, որ չի կարող ասել, որ բոլոր նամակներին ինքը հասցնում է պատասխանել: Կինը նշեց, որ դեռ ամիսներ առաջ դիմել է Կառավարություն, նորմալ պատասխան չի ստացել իր նամակին: «96 թվականին ունեցել եմ սեփականություն, ու ապօրինաբար ինձ դուրս են շպրտել, և քրեական գործ են սարքել ինձ վրա, ու մեղադրում են, որ վագոն տնակում եմ ապրում:

Մարզպետներն ու քաղաքապետերն են խառնված, ես ուզում եմ, որ փաստաթղթերով ամեն ինչ նորմալ լինի»,-բողոքեց կինը:

«Ես անձամբ կանտրոլի տակ կվերցնեմ այս հարցը, բայց ես չեմ խոստանում, որ պատասխանը կլինի այն, ինչ Դուք սպասում եք, կլինի այն, ինչը ճիշտ կգտնի կառավարությունն` ըստ օբյեկտիվ գնահատականների»,-արձագանքեց Կ. Կարապետյանը:

«Ես միայն խնդրում եմ, որ Ձեր հսկողությունը լինի»,-ասաց դիմողը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ