07 Հունիսի, Saturday, 2025
KFC

“Վերջին անգամ 22 տարի առաջ էր”. Հասմիկ Պապյանը սպասել է առաջարկի

 

Հայաստանում պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հուլիսի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք համերգով կեզրափակի 2012-2013 համերգաշրջանը: Կոմպոզիտորներ Ռիխարդ Վագների և Ջուզեպպե Վերդիի 200 ամյա հոբելյաններին նվիրված  փակման համերգը կհանդիսավորվի համաշխարհային մեծության աստղ, սոպրանո Հասմիկ Պապյանի ելույթով:Համերգը կայանալու է դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:Այսօր, համերգից մեկ օր առաջ աշխարհահռչակ երգչուհին հանդիպեց լրագրողների հետ: Երգչուհին կարևորելով այս համերգը և նշելով, որ հուզմունքով է սպասում վաղվան ասաց.”Համերգը նախատեսված չէր, ես պարզապես եկել էի իմ ընտանիքի հետ Հայաստանում հանգստանալու և անակնկալ ձևով հրավեր ստացա ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար, մաեստրո Էդուարդ Թոփչյանի կողմից”,-հավաստեց Հասմիկ Պապյանը:

Հասմիկ Պապյանը ցանկանում է հայ հանդիսատեսին տեղեկացնել, որ վերջին անգամ ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ 22 տարի առաջ է աշխատել և երկար է սպասել կրկին համագործակցությանը: Աշխարհահռչակ երգչուհին առիթ է ունեցել երգելու աշխարհում մեծ ճանաչում վայելող նվագախմբերի հետ սակայն նա բարձր է գնահատում Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի պրոֆեսիոնալիզմը.» Մեր երկրում նման նվագախմբի առկայությունը արդեն հպարտանալու առիթ է տալիս: Ես ընդամենը երեք օր եմ փորձել և շատ հանգիստ եմ զգում ինձ»,- փաստեց երգչուհին:

«Ես միշտ երազել եմ երգել Հայաստանում, սակայն մինչ օրս առաջարկներ չէին եղել, այս անգամ ես առաջարկ ստացա և շատ երջանիկ եմ»:

Դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ երգչուհին առաջին անգամ է աշխատում, բայց կարծում է որ սրանից հետո էլի կնձեռնվեն համագործակցության հնարավորություններ:

Էդուարդ Թոփչյանը կարևորելով հուլիսի 25-ի համերգը նշեց, որ երաժշտությունը ազգություն չունի.»Ես Վերդիով ծնվել մեծացել եմ, ինչա Վերդին հայ չի»,-դիտարկեց դիրիժորը:  

«Այս համերգի մեջ երկու նվեր կա, առաջինը որ երգելու է Հասմիկ Պապյանը և երկրորդը, որ առիթ ունեցանք նվագելու Վագներ: Ընդհանրապես մեր երգիչները Իտալական ուղղությամբ են զարգացած, սակայն Հասմիկ Պապյանի հետ բավականին հեշտ է»,-հավելեց Էդուարդ Թոփչյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ