07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Վանաձորցիները հպարտանում են երևանցիներով

”Ընդդեմ Վանաձորում տրանսպորտի թանկացման” քաղաքացիական նախաձեռնությունն իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում Երևանի ներքաղաքային տրանսպորտի գնի թանկացման խնդրով մտահոգ և պայքարի ելած ըմբոստ քաղաքացիներին: Հպարտանում ենք՝ տեսնելով ձեր համախմբվածությունը, աննահանջ պայքարն ու նիրվածությունն արդար գործին:

Միաժամանակ խստորեն դատապարտում ենք ոստիկանության անօրինական գործողությունները քաղաքացիների նկարմամբ բռնությունների տեսքով և կոչ ենք անում բոլոր պատկան մարմիններին հարգել Սահմանադրությամբ ամրագրված քաղաքացիների իրավունքները: Հայաստանում առկա նմանատիպ սոցիալական մարտահրավերները կրում են համակարգային բնույթ, իսկ դրանց հաղթահարումը պահանջում է բոլորիս հավաքական կազմակերպված միասնությունը:

Հաղթանակը քաղաքացունն է և վերջ:

”Ընդդեմ Վանաձորում տրանսպորտի թանկացման” քաղաքացիական նախաձեռնություն

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ