07 Հունիսի, Saturday, 2025
KFC

“Դեղամիջոցի գինը հիվանդությանը հավասար սպանող է”

Հեպատիտ C-ի բուժման մեկ տարվա կուրսը Հայաստանում կազմում է 16 000 դոլար: Իսկ թե որքան մարդ է Հայաստանում տառապում այս հիվանդությամբ, պարզ չէ, առողջապահության նախարարությունը վիճակագրական տվյալներ չունի: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց “Դրական մարդկանց հայկական ցանց” ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյանը:

Հուլիսի 28-ը Հեպատիտ C-ի համաշխարհային օրն է, ինչի կապակցությամբ հուլիսի 24-28-ն ընկած ժամանակահատվածում «ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խումբը», որում մի շարք հասարակական կազմակեպություններ են ներառված,  տարբեր միջոցառումներ կիրականացնի:

«A և B հեպատիտների վիճակագրությունը նախարարությունն ունի, բայց C-ինը` ոչ: Ընթացիկ տարվա ընթացքում հեպատիտ B-ով 78 հիվանդ է արձանագրվել Հայաստանում»,- ասաց Անահիտը:

“Իրական աշխարհ, իրական մարդիկ” ՀԿ-ի ներկայացուցիչ Հովհաննես Մադոյանն էլ նշեց, որ «ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խումբը» զբաղվում է սոցիալական նշանակություն ունեցող հիվանդություններով` տուբերկուլյոզ, ՄԻԱՎ, հեպատիտ: Նա նշեց, որ հեպատիտին ուղղված նման մեծ ակցիա Հայաստանում առաջին անգամ է տեղի ունենում:

“Հեպատիտ C հիվանդությունն անվանում են “քնքուշ մարդասպան”, քանի որ այն երկար է տևում, տարածվում է աչքի չընկնող, դանդաղ”,- ասաց Հ. Մադոյանը:

Նա նշեց, որ ժամանակն է լռությունը խախտելու, բարձրաձայնելու այս վտանգավոր հիվանդության մասին: Անչափ կարևոր է ունենալ կոնկրետ վիճակագրություն` բուժմանն ուղղված քայլեր իրականացնելու համար:

“Ամենամեծ խնդիրը դեղամիջոցի արժեքն է: Դեղերի գները վիրուսին հավասար սպանող են”,-  ասաց Հ. Մադոյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ