26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նեյտրոնային զենքը ոչնչացնում է մարդկանց

Մի անգամ Ժամանակակից արվեստի թանգարանում նկարիչ Հակոբ Հակոբյանին հանդիպեցի: Ցուցասրահի պատին նրա նոր կտավն էր, իսկ նկարիչը աստիճանը դրել, բարձրացել ու տեղում աշխատում էր: Կտավը պատկերում էր մի հսկա ամբոխ` կազմված միայն մարդկային հագուստներից:

Հակոբյանն ասաց, որ մի քանի թերի, անավարտ դրվագներ կան, եկել է տեղում դրանք շտկելու և լրացնելու: Հետո բացատրեց, որ իր աշխատանքը կոչվում է «Նեյտրոնային զենքին` ոչ»: «Նեյտրոնային զենքը ոչնչացնում է մարդկանց, սակայն չի վնասում շինությունները: Մարդիկ չկան, իսկ նրանց կառուցած քաղաքները կանգուն են, իրերն` անվնաս: Բայց դրանք այլևս ոչինչ չարժեն, եթե մարդը չկա»:

Հիմա շատ տարիներ են անցել ու ես նորից եմ նայում Հակոբյանի կտավը: Այնտեղ ոչ մի նեյտրոնային ռումբ էլ չկա: Դա ընդամենը շատ հարմար պատրվակ է եղել նրա համար` ստեղծելու այդպիսի մի աշխատանք, որ պիտի մեզ հիշեցներ այն մասին, թե ինչպես է ավարտվում ու ոչնչանում մարդը, երբ նյութական աշխարհը գերիշխում է նրա կյանքում: Հակոբյանն ավելի սարսափելի զենք է տեսել, որ հաղթում է առանց պայթյունի:

Վերցված է Հովիկ Չարխչյանի բլոգից: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ