Բարեխիղճ եւ ամաչկոտ վարորդներ էլ կան /վիդեո/
“Սպառողների իրավունքների պաշտպանություն” հ/կ նախագահ Լուսինե Յագուբյանը չնայախ ավտոմեքենա ունի, բայց գերադասում է հասարակական տրանսպորտով երթեւեկել: Հատկապես այս օրերին, երբ ակցիաներ են կազմակերպում տրանսպորտի թանկացման դեմ, տաքսիներից էլ չի օգտվում: Ի զարմանս նրա, կան ազնիվ եւ բարեխիղճ վարորդներ: “Մեկը ասաց, որ իջնեն 100 դրամով: “Ես իմ օգուտից պակասը կլրացնեմ, ամոթ ա, ամաչում եմ”,-ասաց վարորդը”,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց տիկին Յագուբյանը:
Տնտեսագետ Հարություն Մեսրոբյանի կարծիքով էլ վարորդները ծուղակի մեջ են:
Մանրամասները տեսանյութում: