«Հիմա բոլորն ասում են` պայմանավորված է վերադարձս» (ֆոտո, տեսանյութ)
Գյումրիում ընտրողների հետ հանդիպման ժամանակ «Ծառուկյան» դաշինքի առաջատար Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ նաև անցյալին.
«Ես ավելի շատ ձայներ եմ ունեցել 2012-ին, բայց կոալիցիա չեմ մտել, որովհետև չէի կարող մեր խոստումները կատարել: 2015-ին տեսանք` ինչ կատարվեց իմ գլուխը, հիմա բոլորն ասում են` պայմանավորված է վերադարձս, խոսացած է, բայց ես չեմ տարել ու չեմ տանի իմ ժողովրդին արյունահեղության, միայն ու միայն բարեկեցիկ կյանք պետք է ապահովենք մեր ժողովրդին: Ձեր ապագան կերտողը դուք եք, գնացեք ու ընտրեք այն ուժին, ում վստահում եք, ում անցած ճանապարհը տեսել եք ու վստահ եք, որ խոստումները կկատարի: Մեր խոսքը գործ է, դա կյանքն է ապացուցել, ու մենք կարող ենք խոստանալ, որ երկրում իրավիճակ կփոխենք»,- հավաստիացրեց նա։
Նա ավարտեց խոսքը, և մարդիկ միանգամից շրջափակեցին, ոv նամակ էր փոխանցում, մարդ էլ կա օրհնում ու ոգևորում, որ վերադարձել է քաղաքականություն: