07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ինչ կապ ունի` փաստաբանը կամ մեղադրողը ռուս է, կամ հայ

 ”Ռուսաստանի հասարակությունը ևս ուշի ուշով հետևում է այս գործի զարգացմանը”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով ՌԴ-ում ձերբակալված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի գործով Մոսկվա կատարած իր այցի մանրամասներն, ասաց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: 

Հարցին, թե ինչպիսի մթնոլորտում էին անցնում հանդիպումները, նա պատասխանեց. ”Խտրականության ազգային հատուկ խնդիր չկա ոչ Ռուսաստանի, ոչ Հայաստանի պետական պաշտոնյաների կողմից, և ես կուզեի ու փոխանցում եմ իմ տպավորությունը, որ ՌԴ-ում ապրող մեր միլիոնավոր հայերի տեսանկյունից պետք չէ վերածել ռուս-հայկական հարաբերությունների կոնտեքստում` որպես ազգամիջյան կոնֆլիկտ: Միևնույն ժամանակ ՀՀ-ի Օմբուդսմենին ոչ մեկը չի արգելում վրդովվել: Սակայն քննարկումների ժամանակ որևէ մեկը չի նշել աշխարհաքաղաքական խնդիր, բայց կա զոհերի, փաստաբանական, դատավարական խնդիր”:

Սակայն ՄԻՊ-ին վրդովել է նաև ռուս լրագրող Օլգա Սկաբեեվայի ռեպորտաժը, որում նա հայ վարորդին վիրավորել էր: ”Տխրահռչակ լրագրողի ռեպորտաժը կարող էր այս ողբերգությունը վերածել ազգամիջյան մի խնդրի, որովհետև եթե լրագրողը չունի այնքան էթիկա, որ այնտեղ բոլորը գիտեն, որ չի կարելի շեշտել ազգային պատկանելությունը, և իրեն թույլ է տալիս գռեհիկ արտահայտություն”,-ասաց Անդրեասյանն ու շեշտեց, որ  ՌԴ-ի Օմբուդսմենն ուսումնասիրում է լրագրողի այդ պահվածքնը:

”Վստահ եմ, որ այդ մարդուն տեսնելով վանդակում` բոլորը վատ զգացին` ռուսները, ուկրաինացիները, բելառուսները: Այդ տիկնոջ ռեպորտաժն ինքնին մարդու իրավունքների խախտում է ու դուրս է ցանկացած լրագրության սահմաններից”:

Ինչ վերաբերում է մեր իշխանությունների պատասխանին, ապա ՄԻՊ-ը ընդգծեց, որ նրանք գործել են համաչափ ու համարժեք: Նրան ուրախություն է պարգևում, որ հայերը կարողացել են իրենց մի ազգակցի համար միավորվել, պայքարել, սակայն միևնույն ժամանակ Անդրեասյանն ասաց. ”Անարդար են եղել մեր առանձին անհատներ, երբ փորձել են վիրավորել մի ամբողջ պետությանը, ես կուզեի, որ հասարակաությունն իր քննարկումներում լիներ հավասարակշռված”:

Անդարադառնալով այն փաստին, որ Հրաչյա Հարությունյանի գործով դատախազը ազգությամբ հայ է` Անդրեասյանն ասաց. ”Ռուսաստանում ամենուրեք կարող ենք հանդիպել հայերի:

Ես հուսամ, որ սա չի վերածվի ազգային քննարկումների, ինչ կապ ունի` փաստաբանը կամ մեղադրողը ռուս է կամ հայ, եթե կա մեղք ու հանցագործություն, ապա դա պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ”: 

Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը մեղադրվում է Նոր Մոսկվայում տեղի ունեցած ՃՏՊ-ի մեջ, որի հետեւանքով 18 մարդ էր զոհվել:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ