18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Քաղաքական ոչ մի ուժի չպետք է մեղադրել տրանսպորտի թանկացման մեջ. Մարգարիտ Եսայան

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը որոշ ժամանակ հանրապետությունում չէր, հիմա էլ գյուղում է անցկացնում արձակուրդը:

“Համակարգչից, Համացանցից հեռու եմ, ուզում եմ արձակուրդիս չխառնվել ոչ մի թոհուբոհի”,-ասաց պատգամավորը: Այնուամենայնիվ, Henaran.am-ի այն հարցին, թե ինչպե”ս է վերաբերում վերջին օրերին մայրաքաղաքում ծավալվող քաղաքացիական շարժմանը` պատգամավորն ասաց.

“Ցանկացած երկրում քաղաքացիական շարժումն առաջընթաց է: Նման շարժումը ապացույցն է նաեւ այն բանի, որ տվյալ երկիրը Ժողովրդավարական պետություն է”: 

Պատգամավորի խոսքով, պատկան մարմինները պետք է հետեւություններ անեն, քննարկեն շարժման մասնակիցների հետ խնդրո առարկան:

Ինչ վերաբերում է տրանսպորտի թանկացմանը, ապա տիկին Եսայանը գտնում է, որ որեւէ քաղաքական ուժ մեղավոր չէ այս հարցում եւ պետք չէ անհարկի շահարկել: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ