28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Թուրք նախարարը դժգոհ է Գերմանիայում Հայոց ցեղասպանության հուշակոթող կառուցելու որոշումից

Թուրքիայում դժգոհություն է առաջացրել Քյոլնում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշակոթող կառուցելու որոշումը: Թուրքական «A Haber» լրատվական հեռուստաալիքի եթերում հյուրընկալված Եվրամիության հարցերով նախարար և գլխավոր բանագնաց Օմեր Չելիքը կարծիք է հայտնել, որ նմանատիպ որոշումները միմյանցից ավելի ու ավելի են հեռացնում հայ և թուրք ժողոցվուրդներին:

Նա նշել է, որ թուրքական կողմը ճիշտ չի համարում այս որոշումը, ինչպես որ տեղին չէր համարել ավելի վաղ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատումը:

«Նման որոշումները սովորաբար բնութագրվում են որպես պատմության, հայ ազգի առաջ պատասխանատվության ընդունում, սակայն իրականում պատմական իրադարձություններն օգտագործվում են հայ և թուրք ժողովուրդների միջև եղած անդունդը ավելի խորացնելու համար:

Սա կարող է դուր գալ հայկական սփյուռքին, բայց նմանատիպ որոշումները Թուրքիայի նկատմամբ անարդարացի են և միևնույն ժամանակ հարձակում են հայ-թուրքական կարգավորման գործընթացի դեմ: Սա ոչ թե պատմական արդարության վերականգնում է, այլ պարզապես ցեղասպանության հռետորաբանության միջոցով Թուրքիայի դեմ օգտագործվող քաղաքական մանյովր», – ասել է թուրք նախարարը:

Չելիքը կրկին ներկայացրել է  Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի պաշտոնական տեսակետը՝ խոսելով «ընդհանուր ցավի» վարկածի, պատմաբանների համատեղ  հանձնաժողով կազմելու, հայ-թուրքական երկխոսությունն ապահովող հարթակներ ստեղծելու անհրաժեշտության մասին:

Հիշեցնենք, որ Գերմանիայի Քյոլն քաղաքի կառավարությունը նախօրեին հաստատել էր «Lehmbacher Weg» գերեզմանատանը Հայոց ցեղասպանության հուշակոթող տեղադրելու մասին որոշումը: Նախագիծն առաջարկվել էր Քյոլնի հայ համայնքի կողմից՝ 2015թ.:
 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ