07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Երեւանում է գտնվում Ստեփանակերտի քաղաքապետարանի պատվիրակությունը

Երեւանի եւ Ստեփանակերտի քաղաքապետարանների միջեւ 2012-2014 թվականների համագործակցության ծրագրի շրջանակում Երեւան է ժամանել ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետարանի պատվիրակությունը`Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանի գլխավորությամբ: Այցի նպատակը երկու մայրաքաղաքների կառավարման ոլորտում տարբեր ուղղություններով փորձի փոխանակումն է, ինչի արդյունքում Ստեփանակերտում կշարունակեն ներդնել Երեւանում արդեն իսկ հաջողությամբ կիրառվող մի շարք ծրագրեր: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանին, Երեւանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գեւորգյանը նշել է, որ հայկական երկու մայրաքաղաքների միջեւ համագործակցության շնորհիվ կյանքի կկոչվեն մի շարք ծրագրեր, որոնց վերաբերյալ դեռեւս 2013 թվականին պայմանավորվածություն է ձեռք բերվել Երեւանի եւ Ստեփանակերտի քաղաքապետեր Տարոն Մարգարյանի եւ Սուրեն Գրիգորյանի միջեւ:

Հանդիպման ընթացքում խոսվել է նաեւ Արցախում նախատեսվող “Ժենգյալով հաց” ազգային-մշակութային ճանաչողական փառատոնին Երեւանի մասնակցության վերաբերյալ: Ստեփանակերտի քաղաքապետարանի պատվիրակության անդամները ծանոթացել են Երեւան քաղաքի կառավարման համակարգերին`առաջիկայում Ստեփանակերտում նմանատիպ ծրագրեր կյանքի կոչելու նպատակով: Տրանսպորտի ոլորտում համագործակցության, ինչպես նաեւ Ստեփանակերտի  հասարակական տրանսպորտի կանգառներում  էլեկտրոնային չվացուցակների տեղադրման հարցեր են քննարկվել Ստեփանակերտի պատվիրակության անդամների եւ Երեւանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գեւորգյանի, Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանի հետ:

 

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ