23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բժիշկ ուսանողները կարող են 25 երկրներում պրակտիկա անցնել

ՀՀ երեք պատվիրակներ Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում մասնակցեցին Բժիշկ ուսանողների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի ամենամյա մարտյան համագումարին:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ուսանողական խորհրդարանի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում հայաստանյան պատվիրակները պայմանավորվածություններ են ձեռք բերել 25 երկրների հետ, որպեսզի բժիշկ ուսանողների պրակտիկան կազմակերպվի այդ երկրներում:

ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախագահ Ալեքս Հովհաննիսյանը տեղեկացրեց. «Պայմանագրեր ենք կնքել շուրջ 25 երկրների հետ, որ ամառային պրակտիկան մեր ուսանողներն անցնեն արտերկրում: Մինչ այժմ 17-18 երկրների հետ պայմանագրեր ունեինք, այժմ ընդլայնվել է երկրների շրջանակը»:

Անդրադառնալով համագումարի աշխատանքներին՝ Ալեքս Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հիմնական քննարկվող հարցերը ուսանողական շարժերն ու ամառային պրակտիկաներն էին: Համագումարի արդյունքների մասին Ալեքս Հովհաննիսյանը փոխանցեց հետևյալը. «Ակնկալվում է բժիշկ ուսանողների համար փոխանակումների նոր հարթակ ստեղծել, ինչը կնպասատի մեր երկրի վարկանիշի բարձրացմանը, նոր համագործակցությունների հարթակներ կստեղծվեն հետագա ծրագրերի՝ որակապես նոր մակարդակով իրականացման համար»։ Հայաստանը՝ ի դեմս ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի, 15-16 տարի է, ինչ անդամակցում է Բժիշկ ուսանողների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիային, որն ունի 124 անդամ երկրներ: Ալեքս Հովհաննիսյանը փաստեց, որ այդ երկրներից 30-նն են, որ ունեն քվեարկելու իրավունք, այդ թվում նաև Հայաստանը: Նշենք, որ Բժիշկ ուսանողների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի հաջորդ համագումարը տեղի կունենա օգոստոսին:

 

 Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ