10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ժողովուրդը “դինջ-դինջ” հարմարվելու է. Իրատես de facto

Սոցիալական բունտ Հայաստանում՝ այս պահին չի լինելու: : Թանկացումը սինխրոնացվեց արձակուրդի, շոգի, քաղաքից բացակայելու, առանց այն էլ լեթարգիական ու շատ խոր քնով քնած քաղաքական ուժերի ”հոգեհանգստի” հետ: Թեման հետաքրքրել է “Իրատես de facto”-ին:

Սոցիալական “չպոռթկման” մեկ այլ պատճառ էլ կա: Ասոցացման համաձայնագրի ստորագրման ժամկետ: Արդեն իսկ նկատելի է, որ քաղակտիվիստները չեն կարողանում “բունտով” վարակել քաղաքացիներին, վերջիններս նույնպես լեթարգիայի ու ապատիայի մեջ են` բոլոր կարգի դժվարությունների առաջ մեն-մենակ մնալու պատճառով, ու հիմնականում “դինջ-դինջ”` ձեռը մեկնում են դեպ վարորդը, ափի մեջ ցավագնորեն տրորված 150 դրամը պարտաճանաչ տալիս, “ստանում ու իջնում”` բացարձակապես չմտածելով ընդվզելու մասին, ինչի “հաշվարկն” էլ հանճարեղորեն “ճշգրիտ” արել են պատկան մարմինները։ 

Թույլ տանք կարծելու, որ ժողովուրդը դժվարորեն, սակայն “հարմարվելու»”է այս դառնությանը եւս` ավելի խոր ու ներս հրելով իր սոցիալական բողոքը, որն աշնանը, երբ արդեն կանգնած կլինի երկընտրանքի առաջ` աթա՞ր վառել, թե՞ գազ, կրկին գլուխ կբարձրացնի, որովհետեւ այդ ամենին գումարված կլինեն նաեւ մնացյալ թանկացումները:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ