03 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Շոու բիզնեսի ներկայացուցիչներն արձագանքում են Կարգին Հայկոյի բողոքի ակցիային

Շոու բիզնեսի ներկայացուցիչները ողջունում են դերասան, կատակերգու Հայկ Մարությանի /Կարգին Հայկոյի/  կազմակերպած ակցիան: Նշենք, որ Հայկոն իր սեփական ավտոմեքենայով ուղևորներին տեղափոխում է քաղաքի մի հատվածից մյուսը` այսպես պայքարելով Երևանի հասարակական տրանսպորտի թանկացման դեմ:

Henaran.am-ի հետ զրույցում հաղորդավար Ավետ Բարսեղյանն ասաց, որ տեղյակ չի եղել Հայկոյի կազմակերպած ակցիայի մասին, հակառակ դեպքում` կմիանար:

”Ճիշտն ասած` շատ ուշ եմ իմացել Հայկոյի կազմակերպած շատ լավ ակցիայի մասին, սիրով կմիանայի, եթե տեղյակ լինեի: Ուղղակի քանի որ ես սոցիալական ցանցերում չկամ, ինձ շատ դժվար է ներգրավել այդպիսի միջոցառումներում”,-ասաց Ավետը` հավելելով, որ քանի որ մոտակա օրերին քաղաքում չի լինելու, չի կարող հիմա միանալ: Վերջինս իր դժգոհությունը հայտնեց տրանսպորտի թանկացման վերաբերյալ:

”Մայրս էլ է հասարակական տրանսպորտից օգտվում ու շատ դժգոհ է, այդ թվում և ես”,-նշեց նա: 

Երգչուհի Սոֆի Մխեյանը ևս ողջունեց: Նա ևս տեղյակ չի եղել ակցիայի մասին: 

”Ողջունում եմ Հայկոյի այդ քայլը, ամեն մեկն իր որոշումն է կայացնում` ինչպես անել: Եթե պետք է, ես էլ մեծ սիրով կարող եմ օգտակար լինել: Ողջունում եմ ու հասկանում եմ մարդկանց մտահոգությունը, քանի որ մինիմում փոքրիկ հաշվարկներով մարդկանց համար լուրջ և մեծ գումար է դառնում այդ թանկացումը”,-ասաց Սոֆի Մխեյանը` հավելելով, թե “առաջարկ չի եղել, եթե լիներ, ապա աջակացությունս ցույց կտայի”:

Մեր դիտարկմանը, որ ակցիան դեռ շարունակվելու է, երգչուհին պատասխանեց, որ ցավոք, ինքը քաղաքում չի լինելու և վաղը մեկնում է:  

Ջուսը ևս դժգոհ է տրանսպորտի թանկացումից, բայց  ” մեքենա չունի ու ոչնչով չի կարող օգնել”:

”Իհարկե, շատ սխալ է, որովհետև պիտի բարձրացնեն աշխատավարձերը, նոր բարձրացնեն տրանսպորտի գինը: Սխալ է, համ էլ մարդիկ տենց լավ չեն ապրում: Ես դեմ եմ, որ բարձրանա, շատ բարդ է, իսկ աշխատավարձերը մնում են աղքատավարձ”,-եզրափակեց նա:

Հիշեցնենք, հուլիսի 20-ից Երեւանում երթուղային ուղեւորափոխադրումների սակագինը 150 դրամ է:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ