Ստեփանակերտի աշակերտները հյուրընկալվել են Ե. Չարենցի անվան դպրոցում
Եղիշե Չարենցի ծննդյան 120-ամյակի միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևանում են Ստեփանակերտի դպրոցների աշակերտները: Արցախցի դպրոցականները հյուրընկալվել են Չարենցի անվան համար 67 հիմնական դպրոցում և ներկա գտնվել Չարենցի 120-ամյակի առթիվ դպրոցում կազմակերպված միջոցառմանը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ողջունելով Արցախի մայրաքաղաքից ժամանած հյուրերին, հատկանշել է աշակերտների փոխայցերի կարևորությունը, ինչն էլ ավելի է ամրապնդում ինչպես կրթական տարբեր ծրագրերով փոխգործակցությունը, այնպես էլ Երևանի և Ստեփանակերտի աշակերտների միջև ձևավորվող ընկերությունը:
Ստեփանակերտի 13 դպրոցների լավագույն առաջադիմությամբ 31 աշակերտները մասնակցել են նաև կազմակերպված չարենցյան թեմայով վիկտորինային և ստացել խորհրդանշական նվերներ:
Պատմելով իրենց տպավորությունների մասին՝ արցախցի դպրոցականները նշել են, որ տպավորված են այցից, Երևանի պատմամշակությաին վայրեր այցելություններից և իրենց հետ կտանեն միայն լավ հիշողություններ: