25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սևանում «ներարկմամբ» կառուցվեց նոր ջրագիծ

Բնակիչների տարիներով կրած անհարմարությունը փոխհատուցվեց բարելավված ջրամատակարարմամբ

Օրերս ՙՎեոլիա Ջուր՚ ՓԲԸ-ն հայտարարություն տարածեց Սևան քաղաքի մի որոշ հատվածի ջրամատակարարման 36 ժամով դադարեցման մասին: Պատճառը Նաիրյան և Էներգետիկ փողոցների ու հարեւան տարածքների սպառողների ջրամատակարարման բարելավման անհրաժեշտությամբ պայմանավորված աշխատանքներն էին:

Խնդիրն այն է, որ տարածքը սնուցող 300մմ տրամագծով թուջե ջրագիծը տարիների ընթացքում դարձել էր վթարային: Դրա հետևանքով խողովակից արտահոսում էր վայրկյանում 12-15 լիտր, ինչն էլ կազմում էր ընդհանուր ջրաքանակի մոտ 30-35%: Դա էլ, բնականաբար, ազդում էր բնակավայրի առանց այդ էլ ոչ բարվոք ջրամատակարարման վրա: 

Ելնելով ստեղծված իրավիճակից` ընկերության ՙԱրևելք՚ շահագործման տնօրինության «Գյուղեր» տեղամասի մասնագետները ձեռնամուխ եղան խնդրի արմատական լուծմանը: Հին, ֆիզիկապես մաշված թուջե ջրագծի մեջ «ներարկվեց» ավելի փոքր տրամաչափի՝ 160մմ  պոլիէթիլենե  խողովակ, որին կարճ ժամկետում միացան բոլոր բաժանորդները: Արդյունքում մի քանի ժամով ավելացավ տարածքի սպառողների ջրամատակարարումը` նաեւ դառնալով է՜լ ավելի հուսալի ու բավարար ճնշումով:

Իրավիճակի դրական փոփոխությունն անմիջապես նկատվեց ու համապատասխան կերպով գնահատվեց սեւանցիների կողմից: Նրանք արդեն համոզվեցին են` անհարմարությունները մնացին անցյալում, կնշանակի՝ նոր Օպերատորի խոսքը գործից չի տարբերվում:  

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ