Կարող ենք խեղճացնել Ադրբեջանին
«Այս ծրագիրը հնարավորություն է տալիս Ադրբեջանին գցել շատ խեղճ վիճակում»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը խոսելով իրենց դաշինքի կողմից առաջարկվող խաղաղության ծրագրի մասին: Ըստ նրա`
եթե Ադրբեջանը չի ստորագրում եռանախագահների կողմից առաջարկվող համաձայնագիրը, իսկ Հայաստանը ստորագրում է, ապա ստացվում է, որ Ադրբեջանի տարածքը պոկում ես միջազգային զորքերով:
«Եթե ստորագրում է, Ադրբեջանը մնում է մենակ, այս դեպքում ձեռք ենք բերում տակտիկական լայն հնարավորություններ հետագա քայլերի համար: Այս դեպքում Ադրբեջանը մտածելու է` ստորագրի, թե ոչ, դեմ գնա եռանախագահ գերտերություններին, թե ոչ: Սա տակտիկական ճշգրիտ քայլ է, պետք է դուրս գալ այս նախընտրական փուլից, սիրաշահելու փուլից և մտածել, որ վաղը կարող է լինել ավելի վատ, ինչի հնարավորությունը կա»,-ընդգծեց պատգամավորը: