ԲՀԿ-ը պատրաստ է միանալ
”ԲՀԿ-ը պատրաստ է միանալ Երևանի ավագանիում արտահերթ նիստ անելու ստորագրահավաքին, որպեսզի հրապարակային քննարկի խնդիրը, տեսնենք, թե ինչ հնարավոր լուծումներ կարելի է գտնել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Նշենք, որ այսօր ավագանու ”Բարև Երևանի” խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը անդրադառնալով ավագանու արտահերթ նիստ հրավիրելու գաղափարին, նշել էր, որ իրենք փորձում են համաձայնության գալ Երևանի քաղաքապետարանի ԲՀԿ խմբակցության հետ և հասնել նրան, որ հենց վաղը այդ նիստը կայանա:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ից մայրաքաղաքում տրանսպորտը թանկացել է, երթուղայիններով ուղեւորափոխադրման համար նոր սակագինը 150 դրամ է: Այս առնչությամբ բողոքի ալիք է բարձրացել քաղաքացիական ակտիվիստների կողմից: