26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մեր համբերությունն էլ անսպառ չէ․ Չավուշօղլուն սպառնում է Եվրոպային

Վերջին օրերին Թուրքիայի և եվրոպական մի շարք պետությունների հարաբերությաններում ստեղծված լարվածության ֆոնին Անկարան կրկին օրակարգ է բերել ԵՄ-ին ուղղված վիզային ռեժիմը չեղարկելու իր պահանջը:

Ըստ թուրքական «Demokrathaber.net» լրատվական կայքի` արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե Եվրամիությունը Թուրքիայի քաղաքացիների համար չչեղարկի վիզային ռեժիմը, ապա իրենք Միգրացիոն համաձայնագիրը վերանայելու ուղղությամբ կոնկրետ քայլերի կանցնեն:

«Մեր համբերությունն էլ անսպառ չէ: Այս հարցում մեր քաղաքացիներն էլ սպասելիքներ ունեն: Եթե վիզային ռեժիմի ազատականացում տեղի չունենա, ապա Միգրացիոն համաձայնագրի հետ կապված քայլեր կանենք, քանի որ պայմանագրի պահանջը հետևյալն էր` միգրացիա, հետ ընդունում (փախստականների-խմբ.) և վիզային ռեժիմի ազատականացում: Մենք մինչև այսօր կիրառել ենք միգրացիոն համաձայնագիրը իր բոլոր կետերով»,- ասել է Չավուշօղլուն:

Այնուհետև Չավուշօղլուն հայտարարել է, որ Եվրոպան աստիճանաբար դեպի անդունդն է գնում:

«Եվրոպան 2-րդ համաշխարհային պատերազմին նախորդած վիճակին է մոտենում: Եվրամիությունը փլուզվում է»,- պնդել է թուրք նախարարը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Գերմանիան և Նիդերլանդները խոչընդոտել էին մի շարք թուրք քաղաքական գործիչների՝ ապրիլի 16-ին Թուրքիայում կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ այս երկրներում քարոզարշավ իրականացնելու փորձերը: Գերմանիան նաև սահմանադրական դատարանի մակարդակով արգելել է իր երկրում թուրք քաղաքական գործիչների նմանատիպ ցանկացած գործունեություն:
Ավստրիան Շվեյցարին և Դանիանն նույնպես հայտարարել են, որ իրենց համար անցանկալի են թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հնարավոր քարոզչական այցերը:
Ավելին, Գերմանիան իր աջակցությունն է հայտնել նաև Հոլանդիային, որի կառավարությունը նույն արգելքն էր սահմանել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և ընտանիքի ու սոցիալական հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայամ Քայաի համար՝ վերջինիս արտաքսելով երկրից: 

Աղբյուր`    Ermenihaber.am

 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ