09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պայթյուն Թուրքիայում, սերժանտներ են մահացել

Մարտի 15-ին առավոտյան Թուրքիայի Մարդին –Դիարբեքիր մայրուղու վրա  «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK)  զինյալների կողմից տեղադրված ինքնաշեն ռումբի պայթյունի հետևանքով  սպանվել է երկու թուրք  պայմանագրային սերժանտ:

Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ճանապարհով է անցել Թուրքիայի զինուժին պատկանող զինվորական մեքենա:

Պայթյունից հետո դեպքի վայր են ժամանել շտապօգնության  մեքենաներ: Այժմ տարածքում Թուրքիայի անվտանգության ուժերի կողմից սկսվել է լայնամասշտաբ գործողություն, քուրդ զինյալներին հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ