02 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Սուտ տեղեկություններ տարածելով սեպ չեք խրի իմ և սևանցու միջև».Կարեն Բոթոյանը հերքում է

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ երեկ մրցապայքարը թեժ է եղել նաեւ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում: Սեւանի կենտրոնում՝ եկեղեցու մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀԿ–ից ռեյտինգայինով առաջադրված պատգամավոր Կարեն Բոթոյանի ու Սեւանի հացի գործարանի տնօրեն, թեկնածու Աշոտ Ավետիսյանի կողմնակիցների միջեւ:

«Հավաստիացնում եմ, որ այդ լուրը չի համապատասխանում իրականությանը »,-Henaran.am-ին հայտնեց Կարեն Բոթոյանը:

Նա նշեց, որ միայն այսօր առավոտյան է ԶԼՄ-ներից տեղեկացել «ծեծկռտուքի» մասին ու զարմացել է, քանի որ նման բան չի եղել:

«Անկեղծորեն զարմացած եմ, որ նման սուտ տեղեկություներ են տարածվում: Հավաստիացնում եմ, որ այդ լուրը չի համապատասխանում իրականությանը: Ես և Աշոտ Ավետիսյանը ունենք նորմալ մարդկային հարաբերություններ, կուսակից ընկերներ ենք: Իսկ իմ կողմնակիցները օրենքի շրջանակներում պարկեշտ քարոզարշավ են իրականացնում: Կրկնում եմ, որ նման սուտ տեղեկություններ տարածելով սեպ չեք խրի իմ և սևանցու միջև»,-ընդգծեց Բոթոյանը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ