08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Տրանսպորտի վարչության պետը հայհոյե՞լ է. քաղաքապետարանի արձագանքը

”Չի համապատասխանում իրականությանը, չարամտորեն մոնտաժված է, խնդրում եմ` ինքներդ նայել ու տեսնեք` այս մոնտաժված տարբերակում անգամ հայհոյանք լսում եք, թե ոչ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը` մեկնաբանելով տեսանյութը, որտեղ, ըստ լրատվամիջոցների, տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը հայհոյել է լրագրողին: 

Արթուր Գևորգյանը նշեց, որ 100 մետր լրագրողը քայլել է Նավասարդյանի հետևից, վիրավորանքներ է հնչեցրել, սակայն այդ ամենը հանվել է տեսանյութից: 

”Պարոն Նավասարդյանն ասում է` գնա դե, քո ներվերը չունեմ, սա մոնտաժել են ու հանել, իրենց ցանկալի տարբերակով տեղադրել”,-ասաց Գևորգյանը:  Նավասարդյանի հասցեին, վարչության պետի խոսքով, հնչել է` ”ստորներ” :

Հիշեցնենք, ըստ ներկայացված տեսանյութի` ilur.am-ի լրագրողը երեկ փորձել է հարց տալ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին: Վերջինս, սակայն, հարցին պատասխանելու փոխարեն, ձեռքը բռունցք է արել և անպարկեշտ բառապաշարով սկսել է հայհոյել: Թղթակցի տեսախցիկը արձանագրել է այդ պահը: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ