26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վովա Գասպարյանը թող սրանց դեմ պայքարի

”Հիմա ուշադրություն չեն դարձնում մեզ վրա, հասարակական շարժումը պետք է կտրելու ատամներ ունենա: Նման շարժումներ ՀՀ-ում չեմ հիշում, որ իսկապես իր հետևից բերի փոփոխություններ: Այս ակցիաները կետային բնույթ են կրում ու չեն բերում իրավիճակի փոփոխության”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: 

Ասուլիսի մյուս բանախոս Բագրատ Ասատրյանը, հակառակը, կարծում է, որ ՀՀ-ի պատմության ընթացքում տեղի ունեցած բոլոր լուրջ հաղթանակների հիմքում եղել են հասարակական շարժումները: ”Կախված է նրանից, թե ինչ ծավալներ կստանա այս շարժումը”,-ասաց Ասատրյանն ու հավելեց.

”Այն երիտասարդները, որ այսօր փողոցում կռիվ են տալիս, նրանք են իսկական ապագան: Էս պառլամանետականները, որ այսօր նայում եմ նրանց, սիրտս ճաքում է, նրանք չեն ապագան”:

Ասատրյանն ընդգծեց, որ տրանսպորտի թանկացման դեմ պայքարող ակտիվիստների դեմ պայքարում են թաղի խուժանները:  ”Վովա Գասպարյանը, որ պայքարում է անօրինակության դեմ, թող սրանց դեմ պայքարի”:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ