08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

“Ինչո՞ւ Տարոն Մարգարյանը մոռացավ “

Հանրային տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ալիքը չի պատրաստվում մարել: Երևանի ավագանու “Բարև Երևան” դաշինքի ավագանու անդամ Ստեփան Սաֆարյանը նշեց, որ խնդիրը պատկան մարմինների կողմից ոչ միայն ուսույմնասիրված չէ, այլ նաև բավարար չափով հիմնավորված չէ: Դաշինքը պահանջել է հրրավիրել ավագանու նիստ և հարցը քննարկել, քանի որ քաղաքապետի կողմից կայացված որոշումը հիմնազուրկ է տրամանաությունից զուրկ է:

Ստյոպա Սաֆարյաը տեղեկացրեց, որ հենց այսօր փորձելու են խմբակցության կողմից ստանալ քաղաքապետի որոշումների ակտերը և դրանց անօրինականությունը քննարկել դատարանում:

«Չափազանց լուրջ հիմքեր են առկա այդ ակտերը դատական կարգով քննարկելու համար»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը:Ավագանու անդամը հավաստեց, որ քաղաքապետը հնարավորություն ուներուղևարձի թանկացման համար նոր մրցույթ հայտարարելու, սակայն քանի որ դա իր շահերից չէր բխում, ապա չի արվել այնպես ինչ պահանջում էր օրենքը:

Դավիթ Սանասարյանը գտնում է, որ նման որոշումներ կայացնելու ժամանակ անպայման պետք է հաշվի նստել նաև հանրության հետ, քանի որ հարցը նախ և առաջ վերաբեվում է քաղաքացուն:

«Բարև Երևան» դաշինքի անդամները հիշեցրին նախընտրական շրջանում դեռևս գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի այն հայտարարությունը, որ հանրային  տրանսպորտը առաջիկայում չի թանկանալու:

«Հարց է ծագում ինչու վերընտրվելուց հետո Տարոն Մարգարյանը  մոռացավ իր արած հայտարարության մասին: Ամեն բան արվելու հասկանալու համար, թե ինչը փոխվեց վերջին 2 ամսվա ընհթացքում»,-ասաց Երևանի ավագանու “Բարև Երևան ” դաշինքի անդամ Գագիկ Բաղդասարյանը:

«Հասարակական պաշտպանների միության » հիմնադիրներից Արամ Գրիգորյանը փաստեց, որ կատարվել է հաշվարկ, որի հիմքում ընկած են նստող ուղևորների թվաքանակը.»Սա լրիվ անհեթեթություն է, քանի որ ինչքան հնարավոր է կանգնած մարդիկ են երթևեկում», ասաց նա և կոչ արեց բոլոր ոտքի վրա երթևեկող քաղաքացիներին չվճարել:

Ստյոպա Սաֆարյանը անդրադառնալով ավագանու արտահերթ նիստ հրավիրելու գաղափարին, նշեց, որ իրենք փորձում են համաձայնության գալ Երևանի քաղաքապետարանի ԲՀԿ խմբակցության հետ և հասնել նրան, որ հենց վաղը այդ նիստը կայանա:

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ