18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

“Համակարգը զիջելու է”. Ժիրայր Սեֆիլյանը դիմում է ժողովրդին

Սիրելի հայրենակիցներ
Քաղաքային ավտոտրանսպորտի վարձավճարի թանկացման դեմ պայքարող մեր ակտիվիստ երիտասարդների շնորհիվ առաջացել է հանցավոր համակարգին զգալի հարված հասցնելու և նահանջ պարտադրելու լուրջ հնարավորություն:

Առաջին հայացքից կենցաղային, սոցիալական թվացող այս պայքարն իրականում ազգային-ազատագրական պայքարի ճանապարհի մի հատվածն է: Ուստի մենք իրավունք չունենք բաց թողնելու այդ հնարավորությունը: Երիտասարդներին և շոգի նկատմամբ տոկուն ավագ սերնդի քաղաքացիներին կոչ եմ անում միանալ ակտիվիստներին, ուղևորներին հորդորում եմ տեր կանգնել իրենց իրենց իրավունքներին ու վճարել միայն 100 դրամ, իսկ վարորդներին՝ երկրի ազատագրման շահը բարձր դասել օրվա շահից և միանալ այս պայքարին:

Չկասկածեք, ճնշումը բավարար աստիճանի հասցնելու և կարճ ժամանակով պահպանելու դեպքում համակարգը զիջելու է:

Գրում է “Նախախորհրդարան” շարժման անդամ Ժիրայր Սեֆիլյանը: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ