25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ալիկը լաց էր լինում. Մարջան Ավետիսյանի «անակնկալը»/ֆոտո/

18 ամյա Ալիկը  ծնված օրից գամված է անկողնուն:  Նա  հիվանդության պատճառով չի կարողանում շփվել հասակակիցների հետ ու հեռուստացույցը ինչ-որ չափով նրա ընկերն է: Ալիկը երազում էր  իրական կյանքում տեսնել «Ֆուլ Հաուս» սերիալից հայտնի ՝ դերասանուհի Մարջան Ավետիսյանին:

«Ինձ թվում է, որ եթե Ալիկը տեսնի իր խոսքով ասած՝ Տիկին Տամարային,  ապա նրա հիվանդությունը կթեթևանա, անգամ ոտքի կկանգնի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց «Ահազանգ» ՀԿ Գործադիր տնօրենի օգնական Մարիետա Սարդարյանը:

«Ահազանգ» հասարակական կազմակերպությունը Ալիկի խնդրանքը փոխանցեց դերասանուհուն:

«Մարջան Ավետիսյանը անմիջապես արձագանքեց ու մի գեղեցիկ տորթ ձեռքին այցելեց Ալիկին: Չեք պատկերացնի տղայի հուզմունքը: Երկու ժամից ավելի Մարջանը զրուցում էր տղայի հետ ու Ալիկը երջանիկ էր»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Մարիետա Սարդարյանը:

Ալիկի մայրը՝ Ռուզաննա Գրիգորյանը հուզված էր: Նա նշում է.«Բարեգործությունը միայն գումարով չի լինում: Երբ դիմացինդ իր ջերչմությունից փոխանցում է քեզ, ապա դա ամենամեծ բարիքն է: Մարջան Ավետիսյանը արժանի է ամենալուսավոր գովեստին»:

Նշենք, որ դերասանուհին իր ընկերությունն է առաջարկել Ալիկին, խոստանալով նրան ներկա դարձնել իր մասնակցությամբ ներկայացումներին:

Ամիսներ առաջ Henaran.am-ը անդրադարձել էր Ալիկի և նրա մոր սոցիալական խնդիրներին:

Նշենք նաև, որ եթե գտնվեն մարդիկ, ովքեր կցանկանան օգնել Ալիկին կարող են դիմել «Ահազանգ» ՀԿ-ին, զանգահարելով՝ 091-12-61-25 հեռախոսահամարով , ինչպես նաև Ալիկի մորը՝ Ռուզաննա Գրիգորյանին 091-59-29-85

17155553_307067843042861_4891612757629034438_n (1)

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ