Բախշյանը խափանեց Բիշարյանի դահլիճային հանդիպումը
«Այսօր թյուրիմացություն է եղել, մենք ընդամենը մի փոքր դահլիճային հանդիպում էինք ունենալու, սակայն սխալ ժամանակացույց էր դրված եղել, դրա համար մենք հանդիպման այս ձևը ընտրեցինք։
Իհարկե, եթե իմանայինք, որ հանդիպմանն այս ձևն է լինելու, կարծում եմ այստեղ ասեղ գցելու տեղ չէր լինի»,-այսօր Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ընտրողների հետ բացօթյա հանդիպմանն ասաց «Հայկական վերածնունդ» կուսակցության համամասնական ցուցակի երրորդ տեղում գտնվող, ԱԺ պատգամավորի թեկնածու Հեղինե Բիշարյանը։
Հիշեցնենք՝ Բիշարյանի դահլիճային հանդիպումն, այսպես ասած, խափանել է Անահիտ Բախշյանը:
«Արել ենք ու անելու են ամեն ինչ, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացու ձայն տեղ հասնի։ Ես երբեք իմ խոսափողը բաց չեմ թողել, երբեք չեմ բացակայել խորհրդարանում, երբեք իմ ընտրողներին հուսախաբ չեմ արել, երբեք չի եղել մի օրենք, որի քննարկմանը չմասնակցեմ»,-ասաց Բիշարյանը: