03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Օսկանյանին զրկեցին անձեռնմխելիությունից. 64 կողմ, 6 դեմ

Փակ քվեարկության արդյունքների՝ 64 կողմ, 6 դեմ ձայների հիման վրա  ՀՀ նախկին արտգործնախարար, “Բարգավաճ Հայաստան” խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը զրկվեց  պատգամավորական անձեռնմխելիությունից: Այս մասին  հայտարարեց  ՀՀԿ-ական  պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը։

Նիստին գրանցված 129 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 71-ը: Ժամանակավոր հանձնաժողովն արձանագրել է քվեատուփում 71 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել մեկը:

Այսխիսով, ԱԺ-ն, փակ գաղտնի քվեարկության արդյունքում որոշեց համաձայնություն տալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրին` ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Հիշեցնենք, քվեարկությանը չեն մասնակցել ԱԺ ԲՀԿ, “Ժառանգություն”, ՀՅԴ, ՀԱԿ խմբակցությունները:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ