27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ամեն ինչին քաղաքական աստառ չտալ. Շարմազանովի հորդորը` ՕՐՕ-ին

Հայաստանի հանրապետական կուսակցությունը ցանկացա օրինախախտում դատապարտում է, կրկնակի դատապարտելի են օրինախախտումներն ընտրական գործընթացների ժամանակ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն` անդրադառնալով Ջրառատ գյուղում կատարված միջադեպին:

Նշենք, որ ՕՐՕ նախընտրական շտաբը քիչ առաջ շտապ հայտարարություն է տարածել, որ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբի տեղեկություններով` այսօր Ջրառատ գյուղում «Հայաստանի Հանրապետական» կուսակցության (ՀՀԿ) տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում կան վիրավորներ:

«Միևնույն ժամանակ հորդորում եմ ՕՐՕ դաշինքի իմ գործընկերներին առանց հետաքննության իրականացման ամեն ինչին քաղաքական աստառ չտալ»,-հավելեց Է. Շարմազանովը: Նա նկատեց, որ կան իրավապահ մարմիններ, և նրանք ամեն ինչ հրապարակային կիրականացնեն, ու մեղավորները հրապարակային կպատժվեն:

«Իսկ այն, որ մեր քաղաքական գնահատականը հետևյալն է, որ ցանկացած իրավախախտում պետք է դատապարտելի լինի, սա փաստ է: 2-րդ` ինչո՞ւ եմ կոչ անում ՕՐՕ դաշինքին, որովհետև երեկ երեկոյան էլ, օրինակ, Ալավերդիում իմ մտերիմներից մեկն, ով ՀՀԿ-ական է, կենցաղային հողի վրա միջադեպ է եղել, ինքն է տուժողը եղել: Հիմա ՀՀԿ-ը կանգնի՞, ասի՞, որ Ալավերդիում Հանրապետականների վրա հարձակում է եղել, կենցաղային վեճ է եղել»:

Է. Շարմազանովի խոսքով` եթե հետաքննությունը կպարզի, որ Ջրառատում տեղի ունեցած միջադեպը քաղաքական է եղել, կասեն, որ այդպես է: «Մեզ մոտ 1200 թեկնածու կա տարածքային ցուցակներով, նրանք մորքուր, հորքուր ունեն, շրջապատ ու ազգականներ ունեն, այսինքն` նրանցից որևէ մեկը եթե խնդիր, միջադեպ ունենա, խնդիր ունենա, պիտի տա՞ն քաղաքական գնահատական»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ