Հոլանդիայի դեսպանին թույլ չեն տա մտնել Թուրքիա
Անկարան որոշել է այլեւս չընդւոնել հոլանդացի ոչ մի քաղաքակն գործչի, մինչեւ պաշտոնական ներողություն չհնչի։
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Կուրտուլմուշը հայտարարել է, որ Անկարան չի սպասում Թուրքիայում Հոլանդիայի դեսպանին, ով արձակուրդում էր, իրենք որոշել են այլեւս երկիր չթողնել դեսպանին։ Համենայն դեպս՝ մինչեւ Հոլանդիան ներողություն չխնդրի թուրք նախարարներին երկիր չթողնելու համար։
Փոխվարչապետը հայտնել է նաեւ, որ Թուրքիայի կառավարությունը որոշել է հոլանդացի ոչ մի գործչի թույլ չտալ մտնել իրենց երկիր։