07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Հրաչյա Հարությունյանի գործով ՌԴ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է ՌԴ ԱԳ փոխնախարարի հետ

Հուլիսի 19-ին տեղի է ունեցել ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի հանդիպումը ՌԴ ԱԳ փոխնախարար, պետքարտուղար Գրիգորի Կարասինի հետ:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ փոխգործակցության զարգացմանը վերաբերող  մի շարք հարցերի:

 Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Պոդոլսկի մոտակայքում նախորդ շաբաթ ՀՀ քաղաքացու մասնակցությամբ տեղի ունեցած և մարդկային զոհերի պատճառ դարձած ավտովթարի քննությանը:

Դեսպան Եսայանը ևս մեկ անգամ վշտակցություն հայտնեց վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին: Դեսպանը հույս հայտնեց, որ հետաքննության ընթացքը կլինի անաչառ` օրենքի ոգուն և տառին համապատասխան:

 Փոխնախարար Կարասինն իր հերթին հավաստիացրել է, որ տեղի ունեցածի շուրջ անցկացվում է համակողմանի հետաքննություն`անկողմնակալության եւ մարդու իրավունքների հարգման սկզբունքների հիման վրա:

 Երկուստեք ընդգծվեց ողբերգության և քննվող գործի որևէ ասպեկտի շահարկման անթույլատրելիությունը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ