17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

“Ես թմրանյութեր օգտագործել եմ … դրան չկա արդարացում” . Բենուր Փաշայան

Աշխարհի եռակի չեմպիոն Բենուր Փաշայանի անվան հետ կապվում են նաև թմրանյութերի և ռեկետի հետ կապված  բազմաթիվ պատմություններ: Աշխարհահռչակ ըմբիշը չի պատրաստվում հերքել կամ հրաժարվել իր հետ կատարվածից.”Ես դատվեցի որպես բանդիտ, սակայն իմ հետևում մեծ ուժ էր կանգնած, ես դաշնակցության շարքերում էի այդ ժամանակ ”,-այսօր իր կյանքի մութ էջերը բացահայտեց Բենուր Փաշայանը:

“Մայքլ Ջեքսոն, Ջիմի Հենրիքս կամ Միք Ջագեր, դուք սիրում եք այս մարդկանց իրենց կենսագրության թե  երաժշտության համար: Եթե մեկ դար անցնի, դուք կշարունակեք հետաքրքրվել նրանց կյանքով”:

Բենուրը հավաստեց, որ որոշ ժամանակ ինքը թմրանյութերից կախվածություն է ունեցել.”Ես ծայրահեղությունից՝ ծայրահեղություն ապրած մարդ եմ և դժվարություններ միշտ ունեցել եմ: Ես արդարացում չեմ փնտրում, դրան չկա արդարացում : Բայց ոչ մեկս ապահովագրված չենք: Միշտ պետքա հաշվի առնել, որ կյանք է կան և փոսեր և լադոկներ և պիտի փորձես չնկնել, թեև երբեմն քեզ են գցում”,-հավելեց Բենուր Փաշայանը:

Henaran.am-ի հետ զրույցում Բենուր Փաշայանը ասաց, որ ունի մեկ դուստր, որն արդեն 16 տարեկան է. ”Նա իմ կյանքի ուրախությունն է”,-շեշտեց վաստակաշատ ըմբշամարտիկը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ