21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայ լրագրողները նամակ են ուղարկել ՌԴ Ժուռնալիստների միության նախագահին

Հայաստանյան մի շարք լրագրողների նամակ են ուղարկել Ռուսաստանի դաշնության Ժուռնալիստների միության նախագահին: Ստորև ներկայացնում ենք նամակի տեքստը.

՛՛Ընդունեք մեր խորին ցավակցությունները հուլիսի 13-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի եւ 18 մարդկանց մահվան կապակցությամբ:

Երթեւեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի նկատմամբ: Վերջին օրերին Ռուսաստանի Դաշնության մի շարք լրատվամիջոցներ եւ լրագրողներ անդրադառնալով դեպքին` թույլ են տվել լրագրողի մասնագիտությանը ոչ հարիր էթիկայի նորմերի խախտումներ:

Մասնավորապես` իրենց հրապարակումներում Հրաչյա Հարությունյանի ազգությունը նշելով ակնհայտ բացասական երանգով են ներկայացրել նրա անձը` երբեմն վրավորական արտահայտություններ հնչեցնելով նրա հասցեին: Այս հարցում աչքի են ընկել հատկապես հեռուստալրագրողները եւ որ ամենացավալին է Հրաչյա Հարությունյանի արժանապատվությունը նսեմացող հրապարակումներով հանդես են եկել նաեւ պետական հեռուստաընկերության լրագրողները:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ լրագրողներն ու լրատվամիջոցները զգալի դերակատարում ունեն հասարակական կարծիքի ձեւավորման հարցում եւ ցանկացած անզգույշ խոսք, կարծիք կարող է թշնամանք սերմանել հայ եւ ռուս ժողովրդի միջեւ, խնդրում ենք քննարկման առարկա դարձնել լրագրողների եւ լրատվամիջոցների պահվածքը` էթիկայի նորմերի շրջանակում և դատապարտել այն:

Հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 21-րդ հոդվածը, որը երաշխավորում է յուրաքանչյուրի արժանապատվության իրավունքը, կհարգեն նաեւ ԶԼՄ ներկայացուցիչները՛՛:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ