01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Զենք են կիրառել. Սեյրան Օհանյանը՝ Էջմիածնի դեպքից

«Օսկանյան–Րաֆֆի–Օհանյան» դաշինքի առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօրվա քարոզարշավի ժամանակ  անդրադարձել է նախօրեին Ջրառատում տեղի ունեցած դեպքերին։

Նախկին նախարարը հայտնում է, որ ՝իրենց թիմակիցների  եւ  փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբոր եւ նրա կողմնակիցների միջեւ վիճաբանության պատճառը եղել է, այն որ ՕՐՕ–ի թիմակիցների արգելել են մասնակցել  քարոզարշավին եւ բացի այդ՝  հայհոյել, վիրավորել են։

«Անընդունելի է, երբ որ մարդկանց արգելում են մասնակցել հանրահավաքներին, վիրավորում, հայհոյում…  Դրանից ելնելով՝ իմ թիմակիցների հետ միջադեպ է եղել,  որի ժամանակ կռվից հետո փորձել են զենք կիրառել, բայց իմ թիմակիցները հմուտ գործողություններով զենքը վերցրել են ձեռքից ու հանձնել իրավապահ մարմիններին։ Հիմա իրավապահ մարմինները օրենքի շրջանակներում աշխատում են, ես խնդրել ու հորդորել եմ, որ այդպես չի կարելի, երբ տեղի է ունենում միջադեպ ու մի կողմի մարդկանց են ձերբակալում, ասել եմ՝ հավասարաչափ բոլորին կտանեք»,–տեղեկացրել է Սեյրան Օհանյանը:

 

Հիշեցնենք, որ մարտի 12-ին երեկոյան ՕՐՕ դաշինքը հայտարարություն էր տարածել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անցկացրած հաջող քարոզարշավից եւ գյուղացիների ջերմ ընդունելությունից, թերեւս, սրտնեղած՝ նույն գյուղի գյուղապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Գալստյանի (սույն գյուղապետը ոչ անհայտ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի բարեկամն է, իսկ գյուղն էլ՝ նույն Երանոսյանի ծննդավայրն է) կողմից սպառնալիքներ է հնչեցվել գյուղի բնակչի, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակրի հանդեպ։ Ընդ որում՝ գյուղապետի շրջապատը ներկայացնող անձանցից մեկը դաշինքի կողմնակցի վրա ատրճանակ է ուղղել։ Ատրճանակը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմնակիցները խլել են նրա ձեռքից եւ վնասազերծել օրինախախտին:

Ատրճանակով սպառնացող սուբյեկտին կարգի հրավիրելու փոխարեն իրավապահ մարմինների ներկայացուցիչները ոստիկանության Էջմիածնի բաժին են բերման ենթարկել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրներին։

Ավելի ուշ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ կան բերման ենթարկվածներ եւ գործին կտրվի համապատասխան ընթացք: Նույն օրը բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին։

Քննչական կոմիտեն այսօր հաղորդագրություն տարածեց, որ Ջրառատում տեղի ունեցած միջադեպի ժամանակ Լեռնիկ Երանոսյանը կրակոց է արձակել, որից հետո դիմել հիվանդանոց ու հայտնել, որ մարմնական վնասվածք է ստացել։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ