Նոր հնարավորություն հայկական տեխնոլոգիական ստարտափների համար
Մարտի 19-ին «Այբ» դպրոցում տեղի կունենա ռուսական «Գործնական խորհրդատվության տարածաշրջանային սեսիա» (ԳԽՏՍ, Региональная сессия практического консалтинга/РСПК) միջոցառումը: Հայկական տեխնոլոգիական ստարտափները հնարավորություն կունենան լրամշակելու իրենց նախագծերը և նախապատրաստվելու «Open Innovations Startup Tour» գալիք միջոցառման ժամանակ փորձագետների և ներդրողների առջև իրենց ելույթին: Երևանյան ԳԽՏՍ-ի ծրագիրը ներառում է բիզնես-մոդելավորման հիմունքների, նորարարական կառավարաման և թիմի ստեղծման թեմաներով դասախոսություններ: Մեծ ուշադրություն է դարձվելու հռետորական վարպետությանը և ներդրողների համար պրեզենտացիաների մշակմանը, ինչպես նաև նախագծերի հետ անհատական աշխատանքին:
Նախնական գրանցումը պարտադիր է՝ հետևյալ հղումով: