03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Խոհանոցային գաղտնիքներ, որոնք միայն խոհարարները գիտեն /ֆոտո/

Այս հնարքները ձեր կյանքը կհեշտացնեն, իսկ պատրաստման գործընթացը հաճույքի կվերածեն։ Ահա մի քանի խոհանոցային գաղտնիքներ, որոնք հիմնականում միայն խոհարարներին են հայտնի։

Լիմոնի առավելագույն շատ հյութ

Որպեսզի լիմոնի հյութը հնարավորինս շատ քամեք, սեղանի երեսով պտտեք լիմոնը՝ մի փոքր այն սեղմելով։

 
Գինու սառնություն 
Որպեսզի գինին սառը մնա, դրա մեջ մի քանի հատ սառեցրած խաղողի հատիկ գցեք։
 

Կոճապղպեղի արագ մաքրում
Որպեսզի կոճապղպեղն արագ մաքրվի, այն մաքրեք սովորական գդալով։ Գդալն անցկացրեք կոճապղպեղի վրայով՝ մի թեթեւ այն սեղմելով։

 

Ձուն՝ ջեռոցում 
Դուք կարող եք միանգամից մի քանի ձու պատրաստել եւ շատ համեղ։ Դրեք ձվերը ջեռոցի ցանցի վրա, ջեռոցը տաքացրեք 160 աստիճան եւ թողեք՝ 15 րոպե մնա։

 

Ձկի պատրաստման հրաշալի տարբերակ

Նախքան ձուկը ձեռոցը դնելը՝ այն ծածկեք լիմոնի կտորներով, նախ հրաշալի համ կստանա, հետո՝ չի այրվի։

 

Որպեսզի եռալիս ջուրը չթափվի
Պարզապես կաթսայի վրա փայտե գդալ դրեք, եւ ջուրը չի թափվի։

 

Պաղպաղակը սառույցի չվերածելու համար

Որպեսզի պաղպաղակը չափից շատ չսառի ու սառույցի չվերածվի, այն պոլիէթիլենային տոպրակով դրեք սառցախցիկը։

 

Սխտորը հեշտ մաքրելու համար
Որպեսզի սխտորը հեշտ մաքրեք, այն դրեք տարրայի մեջ, կափարիչով ծածկեք, թափ տվեք։

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ