Հանրային խորհուրդը միանշանակ կողմ է 100 դրամին /վիդեո/
Այսօր Երևանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը լրագրողներին տեղեկացրեց, որ մինչև հանրային տրանսպորտի թանկացման վերջնական որոշում կայացնելը տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են նաև Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը և Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Արված հայտարարության մեջ պարզություն մտցնելու համար ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը լրագրողներին ներկայացրեց իրականությունը.”Հանրային խորհուրդը հանրային կարծիքը ուսումնասիրող և դա բարձրաձայնող մարմին է:
Հանրային խորհուրդը խողովակ է՝ կամուրջ է ժողովրդի և իշխանության միջև: Հասարակական տրանսպորտի խնդիրը բացառիկ հնչեղության խնդիր է և նույնպես ուսումնասիրվել է մեր կողմից: Ուսումնասիրության ընթացքում ձևավորվել են 2 տարբեր կարծիքներ ”,-տեղեկացրեց Վազգեն Սաֆարյանը և ասաց, որ իրենց ֆունկցիան երկու տարբեր կարծիքների բախումից հնարավորինս մեղմ տարբերակն ընտրելն է եղել”:
Նա նշեց, որ հանրային խորհուրդը գին որոշող չէ, իրենք գին որոշելու իրավասություն չունեն, եթե կախված լիներ իրենցից ապա միանշանակ իրենք կողմ կլինեին 100 դրամին:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: