25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայտնի են թեմատիկ ֆինանսավորման արդյունքները

Հուլիսի 19-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում տեղի ունեցավ գիտական եւ գիտատեխնիկակական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման մրցույթի գիտական փորձաքննություն իրականացնող մասնագիտական փորձագիտական խորհրդի ամփոփիչ նիստը՝ Ս. Հարությունյանի նախագահությամբ:

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն 2013 թվականի հունվար եւ փետրվար ամիսներին հայտարարել էր գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման մրցույթներ՝ գիտության բոլոր բնագավառների համար:

Այս տարվա գիտական ծրագրերի թեմատիկ ֆինանսավորման մրցույթին մասնակցելու համար ներկայացվել էր 472 գիտական ծրագրերի հայտ (114-ը՝ հայագիտություն եւ հասարակական գիտությունների բնագավառից):

Մրցույթն անցկացնելու նպատակով կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվել էր մասնագիտական փորձագիտական խորհուրդ՝ հանրապետության լավագույն մասնագետների մասնակցությամբ, որն էլ պետք է հաստատեր գնահատման վերջնական վարկանիշային ցանկը:

Հուլիսի 19-ին մրցույթի արդյունքների ամփոփման 1-ին փուլում ֆինանսավորման երաշխավորվեցին 136 գիտական ծրագրեր:

Նիստի սկզբում պարոն Հարությունյանը շնորհակալություն հայտնեց խորհրդի անդամներին բարեխիղճ եւ արդյունավետ աշխատանքի համար՝ հույս հայտնելով, որ ֆինանսավորման երաշխավորված գիտական ծրագրերի իրականացումն առավելագույնս կնպաստի Հայաստանի գիտության զարգացմանը:

Կոմիտեի նախագահն առաջարկեց հանդես գալ համատեղ ասուլիսով, որտեղ առավել մանրամասն կներկայացվի ներդրված փորձագիտական համակարգը:

Խորհրդի անդամները եւս իրենց շնորհակալությունը հայտնեցին համագործակցության համար՝ համատեղ աշխատանքի արդյունքները գնահատելով ավելի քան արդյունավետ:

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների իրականացման համար մինչև 2 տարի տևողությամբ դրամաշնորհներ են կտրամադրվեն 2-5 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերի: Գիտական թեմայի տարեկան ֆինանսավորման առավելագույն ծավալները խմբերի համար կկազմեն համապատասխանաբար`3.2-8 մլն ՀՀ դրամ՝ փորձարարական բնույթի թեմաների համար եւ 3-7.5 մլն ՀՀ դրամ՝տեսական բնույթի թեմաների համար: Խմբի բոլոր անդամները, բացառությամբ խմբի արտասահմանյան խորհրդատուի, պետք է հանդիսանան ՀՀ մշտական բնակիչներ, ինչպես նաև դրամաշնորհի իրականացման ընթացքում բնակվեն ՀՀ-ում: Պարտադիր պայման էր նաեւ խմբում ընդգրկել մինչև 35 տարեկան առնվազն մեկ գիտաշխատողի:

Այս տարվա մրցույթի առանձնահատկություններից էր արտասահմանյան խորհրդատուի ինստիտուտի ներդրումը: Խորհրդատու կարող էր հանդիսանալ օտարերկրյա պետության գիտական կազմակերպության հիմնական աշխատակիցը, ով վերջին 10 տարիների ընթացքում ունի հրատարակված հոդվածներ այն ամսագրերում, որոնց գումարային ազդեցության գործակիցը առնվազն 50 է և դրամաշնորհի իրականացման ժամանակահատվածում, տարեկան կտրվածքով, առնվազն 15 օր կգտնվի Հայաստանում: Սրանով քայլ արվեց խթանել հայրենական գիտության միջազգային զարգացումը, ինչպես նաեւ՝ հայրենիք-սփյուռք կապի ամրապնդումը:

Մրցույթի արդյունքները կարող են բողոքարկվել տեղեկանալուց հետո 15 օրացուցային օրվա ընթացքում՝ հայտ ներկայացրած խմբի ղեկավարի կողմից Կոմիտե գրավոր դիմում ներկայացնելով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ