12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ԲՀԿ-ը` նախագահին իմպիչմենթի ենթարկելու մասին

”Դա համապատասխան քաղաքական ուժի ներկայացուցչի դիրքորոշումն է, գնահատականն է, վերաբերմունքն է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության անդամ, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` ի պատասխան հարցի, թե ինչպես է ԲՀԿ-ը վերաբերվում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի այն հայտարարությունը, թե բոլոր հիմքերը կան նախագահ Սերժ Սարգսյանին իմպիչմենթի ենթարկելու համար:

”Յուրաքանչյուր քաղաքական ուժ տարբեր ժամանակաշրջաններում տարբեր խնդիրների, իրավիճակների վերաբերյալ տաբեր գնահատականներ կամ պահանջներ է հնչեցնում քաղաքական դաշտում, յուրաքանչյուր քաղաքական ուժ իրավունք ունի իր գնահատականները հնչեցնել: Ես կոռեկտ չեմ համարում այլ քաղաքական ուժի գործողությունները կամ գնահատականները մեկնաբանել”,-եզրափակեց ԲՀԿ խոսնակը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ