Դեպի Եվրասիական միություն. շարժման նախաձեռնողները պայքարելու են

Այսօր՝ հուլիսի 19-ին շուրջ 10 հասարակական և քաղաքական կազմակերպությունների նախաձեռնությամբ կայացավ “Դեպի Եվրասիական միություն” համաժողովը: Համաժողովի նպատակները անմիջականորեն կապված են նոյեմբերի վերջին Վիլյնուսի Գագաթնաժողովում ստորագրության համար ներկայացված ասոցացման պայմանագրի, կամ- կամ հարաբեակցության վրա՝ ոչ թե Եվրոմիություն այլ Եվրասիական միություն գնալու խնդրին:
Քանի որ հայ քաղաքագետների մի ստվար մասը Հայաստանի փրկությունը տեսնում է Եվրոմիության ասոցացման ծրագրի մեջ, այս նախաձեռնության անդամները ցանկանում են հիշեցնել, որ հայերի դարավոր միակ բարեկամը Ռուսաստանն է և չի կարելի ուրանալ դա:
Շարժումը նպատակ ունի ներկայացնելու Եվրասիական միությանը և Ռուսաստանին ավելի սերտ կապված լինելու հարցերը բարձրաձայնել: “Սովետական սպաներ” միության նախագահ Աշոտ Պապյանը իրենց կազմակերպության գործնեությունը ներկայացնելուց հետո խոսեց այս ծրագրի կարևորության մասին. “Արդեն տասից ավելի կազմակերպություներ միացել են իրար մեկ ընդհանուր համոզմունքով, որ բացատրեն թե ինչ կարևորություն ունի Եվրասիական միությանը միավորվելը: Մեր ժողովուրդը կընտրի այն ճանապարհը, որը բերելու է մեր հայ ժողովրդին պայծառ ապագա, իսկ մեր պայծառ ապագան չի կարող կապվել Եվրոպայի հետ, որ անգամ միասեռականների ամուսնությունն է թույլատրելի”,-իր ելույթում նշեց Աշոտ Պապյանը, որը կարևորում է Ռուսաստանի դերը Հայաստանի համար բոլոր բախտորոշ ժամանակներում.”Ինչ ենք կպել Ռոււսաստանից, իբր զենք է վաճառել Ադրբեջանին կամ վիրավորել է վրաերթ իրականացրած հայ վարորդին: Նրան Ռուսաստանի դեսպանատան դիմաց պիկետի միջոցով աջակցողների քանակը 7-8 հոգի է, իսկա այսօր մեր քննարկմանը մեծաթիվ մարդիկ են նստած”,-փաստեց բանախոսը:
Արա Պապյանը հիշեցնում է, որ ռուս ազգի բազմաթիվ ներկայացուցիչներ զոհել են իրենք կյանքը հայ ազգի համար.”Իս՞կ քանի Եվրոպացի է մինչ օրս զոհվել հայերի համար”,-հավելեց նա:
Համաժողովի մասնակիցների դիարկմամբ Եվրոպան չի փայլել երբեք մարդասիրությամբ, հակառակը բազմաթիվ ոճրագործություններ է հեղինակել:Բոլոր բանախոսները միաձայն կարծում են , որ հարկավոր է պայքարել Եվրասիական միությանը միանալու համար և պետք է չէ թողել գլուխ բարձրացնել այն սադրիչներին, ովքեր Ռուսասանին ներկայացնում են որպես թշնամի: