09 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱԿ-ը հերքում է ՀԱԿ-ին

Հայ ազգայի կոնգրեսի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

”Հայ ազգային կոնգրեսի անունից հայտարարություն է տարածվել Երեւանում հանրային տրանսպորտի սակագնի բարձրացման առնչությամբ: Հայտնում ենք, որ այս հայտարարությունը կեղծ է:

Հայտնում ենք, որ Հայ ազգային կոնգրեսի անունից հանդես կարող են գալ միայն արդարադատության նախարարությունում գրանցված Հայ ազգային կոնգրես կուսակցությունը եւ համանուն խորհրդարանական խմբակցությունը: Մնացած այլ հայտարարությունները ինքնակոչության դրսեւորում են”:

Նշենք, որ այսօր Սոս Գիմիշյանը, Պետրոս Մակեյանը, Մանուկ Գասպարյանը և Արմենակ Դովլաթյանը հայտարարություն էին տարածել տրանսպորտի թանկացման վերաբերյալ և հայտարարության ներքո ստորագրել ՀԱԿ քաղաքական խորհրդի անունից:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ