Հրաչյա Հարությունյանին տեղափոխել են “Բուտիրկայի” հոգեբուժական բաժանմունք

Պոդոլսկի մոտ տեղի ուենցած վթարի մեջ մեղադրվող հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանին տեղափոխել են “Բուտիրկա” բանտի հոգեբուժական բաժանմունք, գրում է “Комсомольская правда”-ն:
Դրա համար 2 պատճառ կա: Նախ, գործում անպայման պետք է լինի մեղադրյալի հոգեկան առողջության մասին փաստաթուղթ: Եթե քննիչը միջազգային հարցում անցկացնի` արդյոք Հրաչյա Հարությունյանը հոգեբանի մոտ գրանցված է եղել բնակության վայրում, ապա պատասխանը միայն 6 ամիս անց կլինի: Այդ իսկ պատճառով ավելի հեշտ է փորձաքննություն անցկացնել Ռուսաստանում, ինչի համար օրենքով մեկ ամիս կպահանջվի:
Երկրորդ, վարորդի մոտ վթարից հետո ուղեղի ցնցում են ախտորոշել, ինչը դիտարկման կարիք ունի: Եվ երրորդ, վթարից անմիջապես հետո երբ նրան հայտնել են զոհերի թիվը, նա ինքնասպանությունից է խոսել: Եվս մեկ պատճառ կա բացի այս ամենը. վարորդի հարազատները հայտնել են, որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Հրաչյա Հարությունյանը կոնտուզիա է ստացել: Այս ինֆորմացիան քննիչների ուշադրությունից չի վրիպել:
Բանտում հիվանդասենյակներ կան հոգեկան ախտորոշումներով բանտարկյալների համար եւ նրանց համար, ովքեր քննիչների որոշման համաձայն հոգեբույժի հսկողության տակ են գտնվում: Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ալեքսանդր Մելցեւի խոսքով` իր պաշտպանյալն այժմ գտնվում է հոգեբուժական բաժանմունքի սովորական հիվանդասենյակում:
Դատելով ամեն ինչից` Հրաչյա Հարությունանին սովորական բանտախուց շուտ չեն տեղափոի: Բացի ուղեղի ցնցումից, վթարի արդյունքում նաեւ նրա ձեռքն է կոտրվել:
Ինչպես գրում է թերթը, Հրաչյա Հարությունյանին չեն արտահանձնի հայրենիքին, քանի որ այս փուլում դա անհնարին է: Դատարանի որոշման համաձայն` նա կալանավորված կմնա մինչեւ սեպտեմբերի 14-ը: