12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Փորձի փոխանակում՝ հայ եւ ուկրաինացի ուսանողների միջեւ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ օգոստոսի 19-29-ը բուհի տարբեր ֆակուլտետների 10 ուսանողներ կմասնակցեն “Ուսանողների փոխանակություն” ծրագրին:

Հայ երիտասարդները կմեկնեն Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւ, որտեղ տեղի կունենա փորձի փոխանակում հայկական պետական մանկավարժական եւ Մ. Դրագոմանովի անվան Կիեւի ազգային մանկավարժական համալսարանների ուսանողների միջեւ: Հայաստանցի երիտասարդները կծանոթանան Ուկրաինայի կրթական համակարգին, կապեր կհաստատեն Կիեւում գործող երիտասարդական եւ ուսանողական կազմակերպությունների հետ:

 

 

 

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ