Գետինը մտնեք

Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.
” ”Հիշում եք, երբ ինչ-որ բան էնպես չէինք անում դպրոցում, մեր ուսուցիչներն ասում էին .” Գետինը մտնեք”…. հիմա պատկերացնում եմ,թե մաթեմատիկայի` քանի ուսուցիչ է գետինը մտել……
“Հարգելի” կառավարություն տրանսպորտի գինը հիսուն տոկոսով բարձրացնելու դեպքում `գուցե նույնքան էլ աշխատավարձերը բարձրացնեիք…. ինչ կամ ում իրավունքով եք բութ գործիքով մորթում մեզ^ մարդ արդեն չգիտի,թե էլ ինչ սպասի, ախր ձեր երևակայությունը չափ ու սահման չունի…..
ես իմ դարդը չեմ լացում,ես վաղուց հրաժարվել եմ տրանսպորտից ու տաքսիներից և վստահում եմ միայն ոտքերիս` անկախ հեռավորությունից… ու ասեմ` բավականին օգտակար է ու մատչելի…
մինչև ուր??? Յո Յերթաս երկիր իմ ^ երբ քաղաքացուդ օգնություն է պետք, նույնիսկ եթե պատվի խնդիր է- Ձայն Բարբառոյ Յանապատի…. բայց երբ ձեզ գումար է անհրաժեշտ , պատրաստ եք կաշիներս քերթել…
այստեղ են ասել- ԻՄԱՍՏԸ ^??”: