21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ազատամարտիկների անունից պահանջում եմ Սերժ Սարգսյանից, որ Պուտինը ներողություն խնդրի /վիդեո/

Հետախույզ վետերանների միության վարչության անդամ, ազատամարտիկ Արթուր Բունիաթյանը այսօր հուլիսի 18-ին՝ Ազատության հրապարակում ազատամարտիկների հրավիրած հանրահավաքին խոսեց ՌԴ-ում 18 մարդու մահվան պատճառ դարձած հայ վարորդի մասին:

“Բոլորս տեղյակ ենք 3-4 օր առաջ խալաթով ազատամարտիկից, որը Մոսկվայի դատարաններից մեկում նստած էր ռեշոտկի հետևը, ո՞վ պիտի պատասխան տա դրա համար: Ամեն մեկս պետք է վերցնենք մեր վրա: Դա մեր իշխանություննա մեղավոր”,-շեշտեց Արթուր Բունիաթյանը` ասելով, թե հայ ազատամարտիկին կանացի խալաթով դատարան բերելը հատուկ ենթատեքստ ունի :

“Ինչ է նշանակում խալաթով դատարանում նստել, աշխարհի առաջ: Ամոթա հայեր… Բոլոր ազատամարտիկներիս անունից ես պահանջում եմ Սերժ Սարգսյանից, որ Պուտինը ներողություն խնդրի ամբողջ հայ ազգից, 12 միլիոնանոց ազգից”,-հավելեց Արթուր Բունիաթյանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ