21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Խնդրի քաղաքականացումը տեղին չէ. Շարմազանով /վիդեո/

ՀՀԿ ԳՄ նիստում այսօր չի քննարկվել ՌԴ-ում ձերբակալված Հրաչյա Հարությունյանի հարցը: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ այս հարցին ինքն արդեն անդրադարձել է, և ևս մեկ անգամ շեշտեց. ”21-րդ դարում որևէ մեկն իրավունք չունի անհարգալից վերաբերմունք ունենալ Հայաստանի քաղաքացու հետ”:

Շարմազանովը նշեց, որ այս դեպքի հետ կապված ծայրահեղական գնահատականներն ընդունելի չեն: ”Խնդրի քաղաքականացումը տեղին չէ”,-նկատեց ՀՀԿ խոսնակը:

Շարունակությունը` տեսանյութում:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին` ժամը 13:00-ին, “Նոր Մոսկվա”-ում` Պոդոլսկ գյուղի մոտակայքում, մանրախճով բեռնված “Կամազ” մակնիշի բեռնատար մեքնենան դուրս է եկել ճանապարհից եւ բախվել Պոդոլսկից Կուրիլովո գնացող ЛиАЗ ավտոբուսին` այն բաժանելով երկու մասի:

Ավտովթարի արդյունքում զոհվել է 18 մարդ եւ ավելի քան 60-ը վիրավորվել են: Հրաչյա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել երթեւեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Նրա նկատմամբ կիրառվել է երկամսյա կալանք:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ