24 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Պերճ Զեյթունցյանի 75-ամյակը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել գրող, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 75-ամյակի առթիվ: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել անվանի մտավորականի վաստակը հայ նորագույն արձակի, դրամատուրգիայի և հրապարակախոսության զարգացման ու հարստացման գործում:

Նախագահը նշել է, որ հայ գրականության և թատրոնի մի ողջ դարաշրջան կապված է Պերճ Զեյթունցյանի սերնդի հետ, որի ամենաինքնատիպ ներկայացուցիչներից է նա: Հանրապետության Նախագահը մաղթել է հոբելյարին ամուր առողջություն և ստեղծագործական նոր հաջողություններ:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ