30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Դեպի երիտասարդություն ճանապարհն անկողնով է անցնում

Ներկայումս բժշկության ամենատարածված ճյուղերից է համարվում ծերության դեմ պայքարը: Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած հոգեբանական կոնֆերանսին բժշկական գիտությունների դոկտոր, անգլիացի Դեւիս Վիկսը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ պարբերական սեռական հարաբերությունների դեպքում տարեց մարդիկ իրենց 7 տարով ավելի երիտասարդ են զգում իրենց տարիքից:

Նրա խոսքով` 60-ն անց մարդկանց առողջությունը դեռեւս թույլ է տալիս սեռական հարաբերություններ ունենալ, սակայն նրանցից շատերն ամաչում են: Վիկսի կարծիքով` հարկավոր է պայքարել այդ ստերեոտիպի դեմ: Բացի այդ, թոշակի անցնելուց հետո մարդիկ ավելի շատ ազատ ժամանակ ունեն, հետեւաբար, անձնական կյանքի համար էլ ավելի շատ ժամանակ է լինում:

1997-ից իր անցկացրած ուսումնասիրության արդյունքում նա եկել է այն եզրակացության, որ սեքսով զբաղվելը դրական է ազդում այնպիսի օրգանների վրա, ինչպիսիք են գլխուղեղը, լյարդը, սիրտը եւ այլն: Բացի այդ, այն օգնում է ազատվել ավելորդ քաշից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ