13 տարեկան տղային հայրը բժշկի է բերել սեռավարակով /վիդեո/
Ո՞ր տարիքից է հարկավոր զբաղվել երեխայի սեռական դաստիարակությամբ: Ի՞նչ պետք է անի ծնողը, որ անչափահասը չշեղվի ու գնա սխալ ճանապարհով: Սխալ սեռական դաստիարակության արդյունքում աճում է արդյո՞ք սեռավարակների թիվը:Այս հարցերի շուրջ Henaran.am-ը զրուցեց սեքսոպաթոլագ Մարատ Զաքարյանի հետ:
“Դաստիարակությունը սկսում են ոչ թե երեխայի ծննդից հետո, այլև երեխան դեռ չծնված: Կինը պետք է իմանա որ տարիքից, որ սեռի երեխային ինչ տիպի դաստիարակություն է հարկավոր տալ: Խոսքը սեռական դաստիարակության մասին է: 2 տարեկանին կամ 3-4 տարեկանին ուրիշ բան են ասում 15 տարեկանին ուրիշ”:
Ըստ Մարատ Զաքարյանի սխալ սեռական դաստիարակությունը կարող է անդառնալիորեն լուրջ հետևնքների բերել երեխային:
“Սխալ ճանապարհով գնացածները անպայման մեծ խնդիրների առաջ են կանգնում և ամուսնությունից առաջ և ամուսնությունից հետո”,-բացատրեց Մարատ Զաքարյանը: Սեքսոպաթոլոգը փաստեց որ սկսած 12 տարեկանից մինչև 15 տարեկանների շրջանում բազմաթիվ սեռավարակների դեպքեր են արձանագրվել.
”Հայրը 13 տարեկան տղային բերում է, ասում է` սեռավարակ կա, այ տղա ջան, որտեղի՞ց: Ու հետևանքում ախտահարվում են և ներքին, և արտաքին սեռական օրգանները “,-ասաց Մարատ Զաքարյանը:
Մարատ Զաքարյանը բազմաթիվ տվյալներ ունի նման դեպքերի մասին:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: