6 դիրքապահ զինվոր է սպանվել, ով՞ ա պատասխան տալու. սպանվածի հայր /վիդեո/
Սպանված զինծառայող Անդրանիկ Սարգսյանի հայրը՝ Սարգիս Սարգսյանը, այսօր կառավարություն էր եկել իր հուսահատությունը բողոքի ակցիաներով՝ կառավարությանը դիմող մարդկանց հետ կիսելու: Henaran.am-ի հետ զրույցում Սարգիս Սարգսյանը հիշեց 6 զինվորի կյանք խլած դեպքի մանրամասները. ”Վեց դիրքապահ զինվորներ, լրիվ նարյադը սպանվելա: Մինչև էսօր ոչ մի շուն պատասխան չի տվել”,-ասաց զայրացած հայրը:
Սարգիս Սարգսյանը տեղեկացրեց, որ ըստ պաշտոնական վարկածի` զինվորների մեջ ծագած վիճաբանության արդյունքում՝ ծառայակիցներից մեկը զենքը վերցրել ու կրակել է 6 ընկերների վրա: Կրակահերթի հետևանքով 6 մարդ է զոհվել:
“Ընդամենը մի օր հետո ինձ ընենց քայքայված դիակ են բերել: Էս անտեր պետության մեջ մեր ղեկավարները մեքենաներ շատ են առնում, խի հնարավորություն չունեն մի հատ էլ դիակ տեղափոխող մեքենա առնեն”,-զայրույթը կիսեց Սարգիս Սարգսյանը:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: